24 Դեկ
2024
-0° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոչ մի բան մեզ չխանգարեց ունենալ լուսաբեր առավոտ․ Տեր Արամ քահանա

Ոչ մի բան մեզ չխանգարեց ունենալ լուսաբեր առավոտ․ Տեր Արամ քահանա

Այսօր ամեն ինչից թանկ մեր պետությունն  է, և յուրաքանչյուրի կյանքի մասն ու նպատակը պետք է դառնա պետության ու պետականության պաշտպանությունը․ այս մասին ABCmedia-ի հետ զրույցում ասել է Տեր Արամ քահանա Միրզոյան։

«Առաջին հանրապետությունը ձևավորվել է դժդակ պայմաններում,  հեշտ չի տրվել նաև Արցախյան ազատամարտը, հաշվի առնելով, որ 1988-ին ավերիչ երկրաշարժ ենք ունեցել, սա է մեր ազգի տոկունության խորհուրդը, ոմանց թվում է` այլևս վերջ, բայց մենք ասում ենք, որ նոր ենք սկսում։

Հայ ժողովուրդը գրեթե 600 տարի պետություն չունենալուց հետո կարողացել է իր հոգում ծրարած պահել պետություն ունենալու այդ իղձը, նույնիսկ  ցեղասպանության դաժան օրերից հետո կարողացել հռչակել  Առաջին հանրապետությունը, սա բացառիկ տոն է մեզ համար և  չափազանց մեծ խորհուրդ և  ուժականություն ունի»,- նշել է Տեր Արամ քահանան։

Անդրադառնալով Սրդարապատ հուշահամալիր այցելելուն` քահանան նշել է, որ երեկ արդեն հայտարարվել էր, որ գալու են Սարդարապատ` տոնելու առաջին հանրապետության տոնը և մնալու այստեղ։

«Շատ հայրենակիցներ միացան մեզ և գիշերեցին այստեղ։ Գիշերը բավական խնդրահարույց էր՝ եղանակակի պատճառով, սակայն մեզ դա չխանգարեց, որ մենք ունենանք պայծառ լուսաբաց, շնորհիվ մեր հետաքրքիր, փառահեղ  ու հայրենասեր երիտասարդների»,- ասել է նա։