Քաղաքացիական հագուստով ոստիկանները տարել են Բագրատ սրբազանի աջակիցներից մեկին
Քաղաքացիական հագուստով օպերատիվ աշխատողները տարել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցներից մեկին:
«Հյուրանոցից գողացել են Բաբկեն Ասրյանին՝ մեր աջակիցներից: Ամբողջ օրը՝ գիշեր, թե ցերեկ այս պատերի տակ օպերատիվ ծառայողներ են, ձեզ ասում եմ՝ տղերք, ուր որ կաք, որ ժամին որտեղ ձեզ հանդիպեմ, մեղմ չեմ խոսելու ձեր հետ։ Դուք չկաք, ինչպես ձեր ղեկավարները չկան, դուք էլ չկաք»,-անդրադառնալով միջադեպին՝ ասել է Բագրատ Սրբազանը։
Նա նշել է, որ եթե նույն ձևով շարունակեն, ավելի ծանր պատասխան կստանան։