25 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարմիր Խաչն այցելել է Արցախում մնացած հայերին ու ապահովել նրանց կապը ՀՀ տեղափոխված հարազատների հետ

Կարմիր Խաչն այցելել է Արցախում մնացած հայերին ու ապահովել նրանց կապը ՀՀ տեղափոխված հարազատների հետ

Կարմիր խաչի ադրբեջանական գրասենյակը X-ի իր միկրոբլոկում տեսանյութ
է հրապարակել՝ ներկայացնելով Արցախում մնացած մեր հայրենակիցներից մեկի պատմությունը:

ԿԽՄԿ-ն այցելել է նրան, օգնել կապ հաստատել Հայաստան տեղափոխված
հարազատների հետ:

«Ես ուզում եմ այստեղ մնալ, սա իմ տունն է, ինչպե՞ս թողնեմ, դուք
եկաք և ես ինձ ավելի լավ եմ զգում։ Ես կարողացա խոսել մորս, մորաքրոջս, իմ քրոջ և իմ
կնոջ եղբոր հետ»,- ասել է  նա։

ԿԽՄԿ-ն Արցախից տեղահանված և իրենց հարազատներին փննտրող, նրանց
մասին տեղեկություն ստանալ ցանկացող անձանցից ավելի քան 2500 այց և հեռախոսազանգ է
ստացել:

Այս նպատակով ԿԽՄԿ-ն տեղակայել է լրացուցիչ անձնակազմ՝ աջակցելու
ընտանիքներին՝ միմյանց հետ կապը վերականգնելու համար։

Տեսանյութն՝ այստեղ։