26 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է

Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում հրապարակվել է Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալլեյտենանտ Լևոն Երանոսյանի դատավճռիռը։

Դատարանը որոշել է 309 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակել, նրա մեղավոր ճանաչել 375-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար և այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

309 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը նույնպես վերաորակվել է, ամբաստանյալը մեղավոր ճանաչվեց 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար, Երանոսյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 4 տարի ժամկետով։

Սակայն դա էլ չի կիրառվի, քանի որ 2018-ին ԷրեբունիԵրևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարել էր համաներում, իսկ նշված հոդվածը նույնպես ընդգրկված է դրանում, Երանոսյանն ազատվեց նշանակված պատժից։ 

Նրա նկատմամբ ընտրված «ստորագրություն՝ չհեռանալու մասին» խափանման միջոցը կպահպանվի՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Նշենք, որ դատավճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարան՝ այն ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։