ԱԱԾ-ն ձերբակալել է Քենիայից ժամանած գեներալ-լեյտենանտին
ԱԱԾ-ն ձերբակալել է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանն աջակցելու համար Քենիայից Հայաստան ժամանած գեներալ-լեյտենանտին․ այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) Երևանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվեցին։
Եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ։ Նրանց մոտ չի հայտնաբերվել ոչ զենք ու ոչ էլ որեւէ ապօրինի առարկա:
Որպես վերջիններիս պաշտպան հստակ արձանագրում եմ, որ Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ»,-գրել է նա։