23 Սեպ
2024
16° c ԵՐԵՎԱՆ
11.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արթուր և Արտակ Սարգսյաններն ազատ են արձակվել

Արթուր և Արտակ Սարգսյաններն ազատ են արձակվել

Արթուր և Արտակ Սարգսյաններն ազատ արձակվեցին քննչականից․ այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Ավելի վաղ Բաբայանը գրել էր. «Երևանի Քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում ինձ, որպես Արտակ և Արթուր Սարգսյանների պաշտպան, թույլ չեն տալիս հանդիպել պաշտպանյալներիս հետ, այդպիսով խոչընդոտելով փաստաբանական գործունեությանը:

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին հիշեցնում եմ, որ ազատությունից զրկված անձանց հետ փաստաբանների տեսակցությունն արգելելը քրեական օրենսգրքով նախատեսված արարք է»։