22 Սեպ
2024
21.4° c ԵՐԵՎԱՆ
16.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հորդառատ անձրև և ուժգին քամի Փամբակում. հեղեղվել է Դեբեդ բնակավայրի վարչական շենքը

Հորդառատ անձրև և ուժգին քամի Փամբակում. հեղեղվել է Դեբեդ բնակավայրի վարչական շենքը

Ժամեր առաջ Փամբակ համայնքում տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի և ուժգին քամիների հետևանքով Եղեգնուտ, Վահագնի, Անտառամուտ, Դեբեդ, Լեռնապատ և Ձորագյուղ բնակավայրերում տապալվել են ծառեր, անանցանելի են դարձել մի շարք փողոցներ:

Վնասվել են տնային տնտեսություններ և բնակիչներին պատկանող անշարժ և շարժական գույք և հոսանքալարեր, հեղեղվել է Դեբեդ բնակավայրի վարչական շենքը։

Փամբակի համայնքապետարանը հաղորդում է՝ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի հանձնարարությամբ և անմիջական վերահսկողությամբ իրականացվում են վնասի չափերի գնահատում, մեկնարկել են հետևանքների արագ վերացման աշխատանքները։