21 Սեպ
2024
14.3° c ԵՐԵՎԱՆ
8.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ վարակման դեպք է գրանցվել․ վարակվածը մահացել է

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ վարակման դեպք է գրանցվել․ վարակվածը մահացել է

Հայաստանում մահացության դեպք է գրանցվել Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ վարակման հետևանքով․տեղեկացնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կենտրոնը նշել է, որ վիրուսով վարակվածների 80%-ի մոտ ախտանիշներ չեն զարգանում, սակայն 1%-ի մոտ կարող են զարգանալ նյարդաբանական լուրջ բարդություններ, ինչպիսիք են էնցեֆալիտը կամ մենինգիտը։

Վարակաբանները զգուշացնում են, որ այս հիվանդությունը պատվաստանյութ չունի, չհիվանդանալու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդներով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից, այսինքն՝ ծածկել մարմինը և քնել մոծակապաշտպան տարածքում: