21 Սեպ
2024
20.3° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմտյան Նիլ վիրուսի բուժումը ՀՀ-ում անվճար կլինի, ի՞նչ ախտանշաններ ունի հիվանդությունը 

Արևմտյան Նիլ վիրուսի բուժումը ՀՀ-ում անվճար կլինի, ի՞նչ ախտանշաններ ունի հիվանդությունը 

Հայաստանի հարևան երկրներում մոծակից մարդուն փոխանցվող Արևմտյան Նիլ վիրուսով հիվանդացության դեպք չի արձանագրվել։ Մինչդեռ Հայաստանում վիրուսից մեկ մարդ մահացել է։ 45 վարակակիր հոսպիտալացված է․ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։ 

«Վարակի կանխարգելման համար հատուկ պատվաստանյութ չկա նախատեսված։ Մարդը սուբեկտիվ զգացողություն չի ունենում։ Հատուկ դեղամիջոց հիվանդության բուժման համար ևս չկա։ Այսինքն՝ ինչպես մյուս վիրուսային հիվանդություններն են բուժվում, այնպես էլ սա»,- ասել է Աթոյանը։ Վարակի տարածման ակտիվ շրջանը հունիսից հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածն է։ 

«Վարակը Արագածոտն մարզում է հայտնաբերվել։ Մահվան դեպքը արձանագրվել է տղամարդու մոտ, որ ուներ մի քանի քրոնիկ հիվանդություններ»,-մանրամասնել է Աթոյանը։ 

Նա հերքել է մամուլում շրջանառվող լուրը, թե Արևմտյան Նիլ վիրուսից ևս մեկ քաղաքացի է մահացել։ Ասուլիսի ընթացքում Աթոյանը նշել է՝ աշխատանք են տանում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, որոնք պետք է ապահովեն օրինակ՝ ջրամբարների, ջրային ավազանների, ճահիճների մաքրությունը։ Սակայն բանախոսը չնշեց՝ ի՞նչ վիճակում են դրանք՝ ասելով, թե համագործակցել կարող են, վերահսկել՝ ոչ։ Արևմտյան Նիլ վիրուսը Հայաստանում անվճար է բուժվում։