Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալներից Աշոտ Կնյազյանը
Օգոստոսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահվան դեպք է արձանագրվել. տեղեկությունը հաստատել են Քրեակատարողական ծառայությունից։
Ժամը 19:30-ի սահմաններում բանտի աշխատակիցները նկատել են, որ խցում պահվող դատապարտյալ 64-ամյա Աշոտ Կնյազյանը մահացել է:
Լրատվամիջոցները նշում են , որ մահացածը հոկտեմբերի 27-ին մեր պետության դեմ Ազգային ժողովում իրականացված ահաբեկչության մասնակիցներից է, ով 20 տարի հետո մի քանի անգամ դիմել էր ներման խնդրանքով, վերջինը՝ այս տարվա հունիսին, սակայն, դատարանը մերժել էր։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ա. Կնյազյանը ցմահ դատապարտյալ է եղել: