18 Սեպ
2024
28.1° c ԵՐԵՎԱՆ
17.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տիգրան Համասյանի մեքենան հարձակման է ենթարկվել, նախաձեռնվել է վարույթ

Տիգրան Համասյանի մեքենան հարձակման է ենթարկվել, նախաձեռնվել է վարույթ

Օգոստոսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագատնի մարզում։ Հարձակման է ենթարկվել հայտնի կոմպոզիտոր Տիգրան Համասյանի ավտոմեքենան։

ABC media-ի հետ զրույցում Քննչկան կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի խուլիգանության հոդվածով։ Դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդածի 1-ին մասով։ Ունենք տվյաներ միայն ավտոմեքենայի ապակիների վնասվելու վերաբերյալ, անձանց վնասներ ստանալու վերաբերյալ, այս պահին, վարույթ առկա չէ։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի մանրամասները պարզելու, միջադեպին մասնակցած անձանց հայտնաբերելու, նրանց հետ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու և արարքին գնահատական տալու համար»,-ասել է Աբրահամյանը։