Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) դեռևս անհայտ պատճառներով դուրս է եկել էլեկտրաէներգետիկ համակարգից։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։
«Խնդրի պատճառով, ժամը 21:54-ին, վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան»,– նշել են ՀԷՑ–ից։
Անջատման հետևանքով հոսանքազրկվել են Երևանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։
Երևանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին։