04 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱԷԿ-ի կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը. ՏԿԵՆ

ՀԱԷԿ-ի կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը. ՏԿԵՆ

Հայկական ատոմայականի (ՀԱԷԿ) վթարային կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի․ այս մասին  սոցցանցում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանը հավելելով, որ անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի:

«Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում անվտանգության համակարգերի վրա, եղել են արդյունավետ և տվել են ակնկալվող արդյունքը», – ընդգծել է Հարությունյանը:

Ավելի վաղ ՀԷՑ-ը տեղեկացրել էր, որ 21:54-ին վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։

Անջատման հետևանքով հոսանքազրկվել էին Երևանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։ Երևանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին։