Իսպանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում 72 կգ քաշային ըմբիշ Աշոտ Խաչատրյանը 4:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին՝ Ռուսլան Նուրուլաևին, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Աշոտ Խաչատրյանը դուրս է եկել առաջնության եզրափակիչ փուլ: