19 Սեպ
2024
21° c ԵՐԵՎԱՆ
15.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՆ-ը չի հաստատում Արմավիրում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդու մահվան լուրը

ԱՆ-ը չի հաստատում Արմավիրում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդու մահվան լուրը

Հաստատված չէ, որ Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը՝ պատասխանելով լրատվամիջոցներում տարածված լուրերին։

Նախարարությունից նշում են, որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ։

«ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ամեն շաբաթ թարմացնում է Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվությունը»,- տեղեկացնում են նախարարությունից։