Հաստատված չէ, որ Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը՝ պատասխանելով լրատվամիջոցներում տարածված լուրերին։
Նախարարությունից նշում են, որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ։
«ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ամեն շաբաթ թարմացնում է Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվությունը»,- տեղեկացնում են նախարարությունից։