Սեպտեմբերի 5-ին`ժամը 22։15-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի 13-րդ փողոցում այրվում է անասնակեր. այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։07-ին, մարվել՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 05։00-ին: Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր։