«Հրազդան» ՋԷԿ-ի ձուլարանում պայթյունից տուժած անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
«Հրազդան» ՋԷԿ-ի չգործող ձուլարանում պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. նա այս պահին վիրահատվում է․ այս մասին ABC Media-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանը:
«Եվս չորս տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նրանք գտնվում են «Հրազդան» ԲԿ–ում։ Երևանի ԲԿ-ներ տեղափոխված տուժածներ չկան»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ «Հրազդան» ՋԷԿ–ին պատկանող ձուլարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 5-ը` տուժել։