ՊԵԿ նախկին շենքը քանդում են։ Նշենք, որ տարածքում ո՛չ շտապօգնության մեքենա կա, ո՛չ էլ փրկարար ծառայության ավտոմեքենա։ Բնակիչների խոսքով՝ անգամ ճանապարհը չէ փակ։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Զեյթունում ապրող բնակիչները ահազանգել էին, որ բնակելի շենքերից 40 մետր հեռավորության վրա գտնվող կիսակառույց շենքը պայթեցնում են։
Բացի բնակելի շենքերին մոտ լինելը, պայթեցվող շենքը հարակից է նաև «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտին» և «Միքայելյան վիրաբուժական ինտիտուտին»։