Apple-ը կարգելափակի դոնոր մասերով iPhone-ները
Apple-ը կկարողանա արգելափակել դոնոր մասերով iPhone-ները, գրում է պրոֆիլային Beta Profiles կայքը։
Activation Lock ֆունկցիան կհայտնվի նոր iOS 18-ում և կկիրառվի էկրանների, տեսախցիկների և մարտկոցների վրա:
iPhone 12 և ավելի նոր տարբերակներում հնարավոր կլինի ակտիվացնել Activation Lock-ը Apple հաշվի միջոցով:
Եթե համակարգը հայտնաբերի նախկինում օգտագործված մասեր, օգտվողը ստիպված կլինի մուտքագրել հաշվի գաղտնաբառը՝ բնօրինակ սմարթֆոնից: Այսպես Apple-ը ցանկանում է վերջ դնել գողացված հեռախոսների պահեստամասերի շուկային։
iOS 18-ը հասանելի կլինի սեպտեմբերի 16-ից։