Մոտենում ենք Սրբազան պայքարի շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին: Սեպտեմբերի 22-ին` ժամը 14:30-ին հանդիպում ենք Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Գրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պաշտոնական Telegram ալիքը։
«Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը հանգրվանային այս հանդիպմանը չափազանց կարևոր է: Միայն միասին կարող ենք հասնել ճշմարտության վերջնական հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի կերտմանը: Բոլորին սիրով սպասում ենք»։