Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։
Նշվում է, որ պատճառը ուղևորներից մեկի վատ ինքնազգացողությունն է եղել։ Օդանավակայանի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ նրան տեղափոխել են քաղաքային բժշկական կենտրոն։
Չվերթի մեկնումը ավիաընկերությունը որոշել է հետաձգել Երևանի ժամանակով 13:00-ին: