16 Նոյ
2024
13.4° c ԵՐԵՎԱՆ
15.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ռադիոլուր»-ը պատասխանեց․ Բաքուն  «փոխարինվեց» Ստեփանակերտով

«Ռադիոլուր»-ը պատասխանեց․ Բաքուն «փոխարինվեց» Ստեփանակերտով

Հանրային ռադիոյում հայտնված նոր ժամացույցների «Բաքու» ցուցանակը Հանրային ռադիոյի «Ռադիոլուրի» աշխատակիցները փոխարինել են «Ստեփանակերտ» ցուցանակով։ Ռադիոյի աշխատակից Ալիսա Գևորգյանը, որի որդին՝ Դավիթը, զոհվել է 44-օրյա պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարն ու գրել. ««Ռադիոլուր»-ի պատասխանը»։

Հիշեցնենք՝ երեկ ABC media-ի հետ զրույցում Ալիսա Գևորգյանը ասել էր , որ Հանրային ռադիոյում 6 տարբեր քաղաքի ժամացույցներ կան, բայց այսուհետ կկողմնորոշվեն նաև Բաքվի ու Անկարայի ժամային գոտիներով։

Նշենք նաև, որ Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Քոլոյանը հայտարարել էր՝ բացարձակ խնդիր չի տեսնում, որ այսուհետ ռադիոյի պատին, ի թիվս այլ քաղաքների ժամացույցների, կլինեն նաև Բաքվի և Անկարայի ժամերը։