22 Սեպ
2024
25.2° c ԵՐԵՎԱՆ
15.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պայթյուն Սեբաստիայի փողոցում, հոսպիտալացվել է 3 մարդ

Պայթյուն Սեբաստիայի փողոցում, հոսպիտալացվել է 3 մարդ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  երեկ, ժամը 16։43-ին  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ  Երևանի Սեբաստիայի փողոցի 37/3 հասցեում գտնվող հեղուկ գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Գազալցակայանի շինության տեխնիկական սենյակում (մոտ 12 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ կոտրվել է սենյակի պատուհանի ապակին և վնասվել տանիքի թիթեղը (մոտ 1 քմ)։ Երեք տուժած հոսպիտալացվել է տարբեր բժշկական կենտրոններ։