Անչափահասին առևանգելու փորձ կատարելու մեղադրանքով 57-ամյա քաղաքացին կալանավորվել է․ Գոռ Աբրահամյան
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անչափահասի նկատմամբ առևանգման փորձ կատարելու հիմնավոր կասկածի հիմքով մեղադրանք է ներկայացվել 57-ամյա տղամարդու նկատմամբ։ Նա կալանավորվել է։ ABCmedia-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Անձին կալանավորել են ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասի նկատմամբ առևանգման փորձի համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- ասաց Աբրահամյանը։