Թմրանյութի հերթական խմբաքանակը՝ Հայաստան-Իրան սահմանին
Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում հայտնաբերվել է շուրջ 12 կգ թմրամիջոց։
Սահմանի մոտակայքում կայանված «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդն ու ուղևորը, տեսնելով ոստիկաններին, գետնին են գցել 3 փաթեթ։
ՆԳՆ փոխանցմամբ՝ 38 և 39 տարեկան տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժին, իսկ մեքենան վերցվել է հատուկ հսկողության։ Ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի մաքսանենգություն կատարելու կասկածանքով։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են շուրջ 9 կգ 330 գ․ մարիխուանայի, շուրջ 1 կգ․150 գ. մեթամֆետամինի, շուրջ 510 գրամ ափիոնի և շուրջ 530 գրամ հերոինի նմանվող զանգվածներ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։