09 Հոտ
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
16.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դիլիջան-Երևան երթուղու միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ և վիրավորներ

Դիլիջան-Երևան երթուղու միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ և վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 14:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք:

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին, դեպի Իջեւան ընթանալիս մարդատար «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: