Ծնողների՝ 25 տարվա անպտղությունից հետո ծնված Լուսեն այցելել է իր կյանքը փրկած բժիշկներին
25 տարվա անպտուղությունից հետո ծնված 47-ամյա կնոջ աղջնակը՝ Լուսեն, այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց՝ հերթական ստուգման:
Նրա լուսանկարը հրապարակել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Հիշում եք փոքրիկ Լուսեին: Նա այցելել էր «Մուրացան» համալսարանական հիվանդանոց՝ հերթական ստուգման, որտեղ ամիսներ առաջ նոր կյանք էր ստացել փորձառու բժիշկների շնորհիվ»,-գրել է Մուրադյանը:
Հիշեցնենք, որ 25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել էր ծննդաբերելուց րոպեներ առաջ:
Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի ղեկավար, Նորածինն ունեցել էր աղեստամոքսային տրակտի՝ կյանքի հետ անհամատեղելի ծանր բնածին զարգացման արատ: Երեխան տեղափոխվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, վիրահատվել էր և առողջացած դուրս էր գրվել: