Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ԱԱԾ հատուկ գործողության ընթացքում ՔԿ տեղափոխված աշխատակիցը կալանավորվել է:
Տեղեկությունը ABC media-ի հետ զրույցում հաստատել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«2 ամսով կալանավորվել է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ուսուցչին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 201 հոդվածի 3-րդ կետի 1-ին և 3-րդ մասով, այն է՝ անառակաբարո արարքներ անչափահասի նկատմամբ։