Խուզարկություններ Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
Խուզարկում են Առողջապահության նախարարությունն ու բժշկական կենտրոններից մեկը։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ խուզարկությունները կատարում են ԱԱԾ աշխատակիցները։
«ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ»,- ABC media-ին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։