22 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագրքի հեղինակը Սմբատ Հովհաննիսյա՞նն է․ պարզաբանում   

Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագրքի հեղինակը Սմբատ Հովհաննիսյա՞նն է․ պարզաբանում  

ABC Media-ի տեղեկությունների համաձայն` «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը ԿԳՄՍ նախարարություն հայտ է ներկայացրել, որպեսզի գրի նաև «Հայոց պատմության» 8-րդ դասարանի նոր դասագիրքը։

Փորձեցինք Սմբատ Հովհաննիսյանից ճշտել տեղեկությունը, սակայն մեր հարցը զայրացրեց նրան: «Լուրը․․․ի՞նչ եք ասում չեմ հասկանում։ Դա ձեզ ինչո՞ւ է հետաքրքրում։ Լուր եք ստացել, թող էդպես լուր էլ մնա․․․հաջողություն»,- ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը մեծ աղմուկ է բարձրացրել ու արժանացել էր հասարակության և մասնագետների քննադատություններին։ Ծնողներն անգամ հայց են ներկայացրել դատարան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ: Ծնողները պահանջում են շրջանառությունից հանել դասագիրքը: