
Դատախազությունը Վերաքննիչից խնդրել է Միքայել սրբազանի համար նշանակել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով
Դատախազությունը բողոքարկել է Միքայել սրբազանի վերաբերյալ կայացված դատավճիռը պատժի մասով և Վերաքննիչ քրեական դատարանից խնդրել է նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով:
«Դատախազությունը, հապշտապ կերպով բողոք ներկայացնելով, փորձելու է «վերահսկել» վերաքննիչ քրեական դատարանի նախընտրելի դատավորների նշանակման գործընթացը և վերաքննիչ դատարանի կողմից գործի արագ հանգուցալուծումը»,- գրում է պաշտպանների թիմը:


