
Վահան Քերոբյանը չի կալանավորվի. միջնորդությունը մերժվել է
«Ինձ հետ ամեն ինչ լավ է, Հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տասը տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։ Բնականաբար, մեղադրանքը չեմ ընդունում»․ գրել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը Facebook-ի իր էջում։
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ Վահան Քերոբյանն ու ևս ութ անձ մեղադրվում են հանցավոր կազմակերպության անդամների կողմից 2008-2014 թվականներին Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար։


