22 Դեկ
2024
5° c ԵՐԵՎԱՆ
7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չարամտություն չկա․ «Անտարես հոլդինգի» տնօրենը՝  3-րդ դասարանի «Մայրենիի» գրքի շապիկի մասին

Չարամտություն չկա․ «Անտարես հոլդինգի» տնօրենը՝  3-րդ դասարանի «Մայրենիի» գրքի շապիկի մասին

«Մայրենի» 3-րդ դասարանի դասագրքի կազմի աղմկահարույց շապիկին ABC media-ի հետ զրույցում անդրադարձել է «Անտարես հոլդինգի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

Հենց այս ընկերությունն է տպագրել դասագիրքը։

«Մենք, որպես տպագրող կազմակերպություն, իրավունք չունենք միջամտել ֆայլին, բայց մենք չենք տեսել դա։ Ֆայլն այդպես ենք ստացել»,-ասել է Մարտիրոսյանը։

Նա նաև նշել է, որ մեծ պատկառանք ունի հեղինակների նկատմամբ, որոնք իրենց հանձնել են ֆայլը։

«Կարծում եմ՝ իրենք էլ այդ նրբությունը չեն նկատել, դա մի փոքր վրիպակ է դիզայների կողմից, որը հանցագործություն չէ։ Բոլորիս հետ էլ պատահում է, այստեղ էֆեկտներն ուղղակի պետք չէր ճգտագործել, բայց ոչ մի չարամտություն չկա՝ դա ապացուցված է»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ դասագրքի հեղինակները տեղեկացրել էին, որ տպագրատուն ուղարկված տարբերակում այլ շապիկ է եղել և պարզաբանումներ էին պահանջել։