22 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախում մնացել է ավելի քան 5000 պատմամշակութային կոթող, որոնք հետևողականորեն ավերվում, ոչնչացվում են․ Սերգեյ Շահվերդյան

Արցախում մնացել է ավելի քան 5000 պատմամշակութային կոթող, որոնք հետևողականորեն ավերվում, ոչնչացվում են․ Սերգեյ Շահվերդյան

Արցախում մնացել է ավելի քան 5000 պատմամշակութային կոթող, որոնք հետևողականորեն ավերվում, ոչնչացվում են. այսօր Արցախի ներկայացուցչությունում հրավիրված լսումներին հայտարարեց Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։

«Արցախի մշակութային ժառանգության վնասված կոթողների թվեր սովորաբար չեմ ներկայացնում, որովհետև այդ թվերն ամեն վայրկյան փոխվում են»,- ասաց Շահվերդյանը։

«Կարող է մեր այս ելույթի ժամանակ ևս Արցախում հուշարձան է ավերում Ադրբեջանը»,- հավելեց նա։

Նրա խոսքով՝ մշակութային ժառանգությունը միայն պատմամշակութային կոթողները չեն. Ստեփանակերտում, օրինակ, մոնումենտալ արվեստի ոչ մի հուշարձան գրեթե չի պահպանվել։ Ադրբեջանը հետևողականորեն բնաջնջում է մեր հայկական հետքը, ընդգծեց Շահվերդյանը։

«Պատահական չէ, որ Բաքուն ավերում է հենց պատմական վայրեր, թաղամասեր ու ինչ-որ այգիներ կառուցում՝ կոչելով, օրինակ, «Հաղթանակի» այգի։ Բաքուն այս քայլերն իրականացնում է, որպեսզի ջնջի մեր պատմական հիշողությունը»,- ասաց Շահվերդյանը։

Ռազմագերիներ