Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Հրաչյա Պապինյանը:
«Ախթալան, հարակից 6 համայնքներով, կտրվել է արտաքին աշխարհից` հնարավոր բոլոր եղանակներով։ Բարդ խնդիրների առջև կկանգնեն նաև ալավերդցիները։
Բանն այն է, որ վնասված է գերեզմանատուն տանող կամրջի մի հատվածը և եթե թաղման կարիք լինի, ապա չի բացառվում, որ ասենք պապի կողքին, արդեն պատրաստած գերեզմանում չկարողանան թաղել տատին, կամ հակառակը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնելու սգատերերի համար»,- գրել է նա: