
Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած պատանիների աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Հայաստանի ընտրանին 4 ոսկե ու մեկ արծաթե մեդալով երկրորդ տեղում է:
Առաջինը Մոլդովան է` 4 ոսկե, 1 արծաթե ու 1 բրոնզե մեդալով:
Պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից Գրիգոր Ղազարյանը դարձել է աշխարհի առաջնության չեմպիոն` ոսկե մեդալներ նվաճելով պոկում ու հրում վարժություններում:
Աշխարհի փոխչեմպիոն է դարձել Հարություն Հովհաննիսյանը՝ երկամարտում նվաճելով արծաթե մեդալ, իսկ պոկում վարժությունում արժանանանալով ոսկու: