
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայում կայացած պատանիների Եվրոպայի առաջնությունում
Կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ նվաճեց Սերբիայում կայացած պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից։
Արթուր Մելքումյանի գլխավորած հավաքականից պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին 46 կգ քաշային Արտո Բաղրամյանը և 54 կգ քաշային Մենուա Ուլիխանյանը։ Բաղրամյանը եզրափակչում պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցի, իսկ Ուլիխանյանն ուժեղ էր տանտերերի` Սերբիայի ներկայացուցչից։
44 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 48 կգ Դավիթ Դունիամալյանը, 63 կգ Գագիկ Հարությունյանը և 80 կգ Գրիշա Դիլանյանը դարձել են արծաթե մեդալակիր։
Պատվո հարթակի 3-րդ աստիճանին են կանգնել
40կգ Ալեն Նալբանդյանը,
50կգ Գագիկ Մանուկյանը,
60կգ Սամվել Սարդարյանը,
66կգ Սայաթ Թումանյանը և 70կգ Ալեքսանդր Առուստամյանը։
Մեր ընտրանին թիմային պայքարում 3-րդն էր։
Սերբիայում մեր բռնցքամարտիկների կողքին է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։