Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:
+ 109 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը երկամարտի 455 կգ (205 + 250) արդյունքով դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը 437 կգ արդյունքով (190+ 247)՝ արծաթե մեդալակիր: