
Լևոն Արոնյանը՝ Ամերիկայի գավաթի հաղթող
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված American Cup-ի սուպերեզրափակիչում շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը մրցեց Ուեսլի Սոյի հետ և առավելության հասավ 2,5:1,5 հաշվով։
Հայ գրոսմայստերը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել ամերիկահայ Սամուել Սևյանին (4:2), կիսաեզրափակիչում 4:2 հաշվով առավելության էր հասել Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ, իսկ եզրափակիչում Արոնյանը 2:0 հաշվով հաղթել էր Ռեյ Ռոբսոնին։
Լևոնը հաղթանակի համար ստացավ 90 հազար դոլար։