
Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը վերադարձան հայրենիք
2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության նորընծա փոխչեմպիոն Արթուր Դավթյանը և 6-րդ հորիզոնականը զբաղեցրած Վահագն Դավթյանը վերադարձան հայրենիք։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին սպորտային մարմնամարզության հենացատկի վարժության եզրափակիչում Արթուրը օլիմպիական բրոնզին ավելացրեց արծաթե մեդալ։ Մեր մյուս մարմնամարզիկը՝ Վահագն Դավթյանը սպորտային մարմնամարզության օղակների վարժության եզրափակիչում զբաղեցրեց 6-րդ տեղը:
Արթուր Դավթյանի նվաճած արծաթը այս պահին միակ մեդալն է Հայաստանի համար Փարիզ-2024-ում։