29 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պակիստանն ԱՄՆ-ից ստացել է հում նավթի իր առաջին խմբաքանակը․ Dawn

Պակիստանն ԱՄՆ-ից ստացել է հում նավթի իր առաջին խմբաքանակը․ Dawn

Պակիստանն ԱՄՆ-ից ստացել է հում նավթի իր առաջին խմբաքանակը․ գրում է Dawn-ը։

Ըստ հաղորդագրությունների՝ բեռը Suezmax MT Pegasus նավով ժամանել է Բելուջիստանի ափին գտնվող Cnergyico ընկերության նավահանգիստ։

«Ամերիկյան հում նավթի՝ պատմության մեջ առաջին խմբաքանակի ժամանումը նշանակալի իրադարձություն է երկրի էներգետիկ ոլորտի համար», – ասել է ընկերության փոխնախագահ Ուսամա Քուրեշին։

Նա նաև նշել է, որ առաջին խմբաքանակին կհաջորդի մեկ այլ խմբաքանակ նոյեմբերի կեսերին, իսկ երրորդը՝ 2026 թվականի հունվարին։

Քուրեշին հավելել է, որ ընդհանուր առմամբ, այս երեք խմբաքանակները, ինչպես սպասվում է, կբարելավեն Պակիստանի առևտրային հաշվեկշիռն ԱՄՆ-ի հետ մոտ 200 միլիոն դոլարով։

Ռազմագերիներ