
Սամվել Կարապետյանն իր գրպանից ՀԷՑ-ի աշխատակիցներին վճարել է 11 մլրդ հավելյալ աշխատավարձ․ Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ում աշխատավարձերը որոշում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը. հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի այսօրվա հանդիպմանը, որի ժամանակ Պետրոսյանն ասել էր, որ իրենք պարգևավճարներից հրաժարվելու շնորհիվ կարողացել են մի քանի տասնյակ միլիոնի խնայողություններ կուտակել՝ աշխատավարձ բարձրացնելու հնարավորություն ստեղծելով։
«ԲԷՑ-ում նույն աշխատավարձն է, եթե այդպես է` ինչո՞ւ ԲԷՑ-ի աշխատավարձերը չեք բարձրացնում»,- հարց է հղել նա՝ հավելելով, որ Սամվել Կարապետյանն իր գրպանից ՀԷՑ աշխատակիցներին վճարել է 11 մլրդ հավելյալ աշխատավարձ, որ աշխատավարձերը բարձր պահի։


