19 Սեպ
2025
10° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձեզ Շուշի ենք տանում. ուրախությունից ցնծում էին սառնաղբյուրի գերիները

Ձեզ Շուշի ենք տանում. ուրախությունից ցնծում էին սառնաղբյուրի գերիները

Գայանե Գաբրիելյանն է՝ Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հարձակումից հետո գերի է ընկել 3 համագյուղացիների հետ։

Ոտքից ծանր վիրավորվել էր Գայանեն, իսկ թոքերի, փայծաղի մեջ բեկորներ կային, հիմա էլ կան։ Նրանք գյուղապետարանին հատկացրած ավտոմեքենայի մեջ չտեղավորվածներն են, լքված գյուղի վերջին բնակիչները։

Տեսանյութում սիրալիր ձևացող ադրբեջանցիները տեսախցիկից այն կողմ ծեծել են գերեվարված Լիպարիտին, իսկ այս բժիշկը՝ վիրակապելուց հետո երեք անգամ հարվածել Գայանեի գլխին։

Ռազմագերիներ