11 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հավանաբար Տեր Արամի հարցազրույցն է քահանաներին բերման ենթարկելու հիմք դարձել․ փաստաբան

Հավանաբար Տեր Արամի հարցազրույցն է քահանաներին բերման ենթարկելու հիմք դարձել․ փաստաբան

Մի շարք քահանաներ անհասկանալի պայմաններում բերման են ենթարկվել։ Այժմ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, ըստ էության, բռնի անհետացել է, այսինքն՝ հայտնվել է պաշտպանության իրավազորությունից դուրս՝ պետության կողմից իրականացված գործողությունների արդյունքում։ Պետությունը հրաժարվում է հայտնել նրա գտնվելու վայրը, և այժմ փորձում ենք պարզել․ լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արմինե Ֆանյանը։

«Խուզարկություն է իրականացվել, և խուզարկություն իրականացրած քննիչի հետ Սրբազանը դուրս է եկել, որպեսզի, հավանաբար, բերվի նախաքննական մարմին, բայց մինչև այս պահը նրանից տեղեկություն չկա»,- նշել է փաստաբանը։

Հարցին, թե ինչն է այս գործողությունների հիմքում, նա պատասխանել է, որ հավանաբար դա կապված է Տեր Արամի՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի հետ։

«Քննչական մարմնի դռները փակ են, փաստաբանները նույնիսկ փորձում են մուտք գործել, հարցեր ունենք առաջադրելու, բայց դռները փակ են: Քահանաների մի մասը դուրս եկան, ծանուցագրերը ստացան հարցաքննվելու վերաբերյալ, իսկ այս պահին ներսում, մեր տեղեկություններով, մեկ քահանա է, բայց քահանաներն ասում են՝ էլի անձինք կան, որ չկան: Բացի Սրբազանից՝ մի քանի աշխարհիկ աշխատակիցներ էլ են բերման ենթարկվել»,- հավելել է Ֆանյանը։

Ռազմագերիներ