
Բա ո՞ւմ հետ կապ ունես, Փաշազադեի՞․ անամոթ․ Թովմաս Առաքելյանը՝ Տեր Արամին
2019 թվականն էր, ճեմարանական էի: Սկսվել էր Հայոց եկեղեցու դեմ փոքրիկ խմբակի առաջին հարձակումը: Մի քանի թափթփուկ գրավել էին Վեհարանը․ Տեր Արամի մասին գրել է Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանը։
«Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը դեռ ձեռնադրված չէր: Բոլորիս ներկայությամբ դիմեց Կաթողիկոսին՝ խնդրելով, որ դառնա իր անձնական թիկնապահը: Հայրապետն ասաց, որ կարիք չունի թիկնապահների: Բոլորս ապշած էինք շողոքորթության այդ նոպայից:
Այսօր նա հայտարարել է, որ կապ չունի բերման ենթարկված հոգևորականների հետ, քահանաներն էլ իր հետ կապ չունեն: Բա ո՞ւմ հետ կապ ունես, Փաշազադեի՞: Անամոթ…»,- գրել է Առաքելյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տեր Արամը նշել էր, որ միայն մամուլից է տեղեկացել, որ խուզարկություններ են իրականացվել քահանաների տներում, և ինքը որևէ տեղեկություն չունի։
«Ես կապ չունեմ քահանաների ձերբակալությունների հետ, և որևէ հաղորդում չեմ ներկայացրել», – ասել էր նա։


