11 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արագածոտնի թեմի առաջնորդի գործով 54 քննիչ է ներգրավված․ փաստաբան

Արագածոտնի թեմի առաջնորդի գործով 54 քննիչ է ներգրավված․ փաստաբան

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով 54 քննիչ է ներգրավված. այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

«Մկրտիչ սրբազանի գործն այն աստիճան «պետական կարևորություն» ունի, որ դրանով կազմված քննչական խումբը բաղկացած է 54 քննիչից։ 54 քննիչ, բանուգործ թողած, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարցերով է զբաղվում»,- գրել է Սարգսյանը։

Նշենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործով էլ 53 քննիչ էր ներգրավված։

Արագածոտնի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Պռոշյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի այսօր՝ ժամը՝ 9։25-ին։

Շուրջ 6 ժամ տևած քննությունից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։Միջնորդության քննությունից հետո դատարանի մուտքի մոտ հավաքվածներին հայտնել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Լինելու է այն, ինչ որոշված է։ Այստեղ իրավաբանություն չկա»,- ասել է Սարգսյանը։

Ռազմագերիներ