
Օկուպացված Ակնայում ականի վրա ադրբեջանցի հետախույզ է պայթել
Սեպտեմբերի 23-ին օկուպացված Ակնայի շրջանի գյուղերից մեկում ականի պայթյունի դեպք է տեղի ունեցել. աս մասին համատեղ հաղորդագրություն են տարածել Ադրբեջանի մի շարք պետական գերատեսչություններ:
Տեղեկության մեջ նշվում է, որ 1971թ. ծնված հետախույզ Սեյյավ Ահմեդովը ականազերծում չանցած գերեզմանատան տարածքում ականի պայթյունի հետևանքով մահացել է։
Ահմեդովը հայտնի է եղել «Գիզիր Խան» մականունով։


