
Վառելիքի սուր սղության պատճառով Արցախում կրճատվել է հանրային տրանսպորտի տեղաշարժը
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են Արցախում ներհանրապետական հանրային տրանսպորտի տեղաշարժում սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտության մասին։
Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը լիակատար շրջափակման մեջ առնելու հետևանքով առաջացած վառելիքի սուր սղությունը՝ որոշում է կայացվել զգալիորեն կրճատել ներհանրապետական հանրային տրանսպորտի տեղաշարժը։ Այսուհետ երթուղիները կգործեն ներքոնշյալ աղյուսակներում ներկայացված հատուկ ռեժիմով։
Նոր գրաֆիկը միջհամայնքային երթուղիների համար կսկսի գործել հուլիսի 10-ից, իսկ Ստեփանակերտինը՝ հուլիսի 8-ից։