10 Ապր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից 15 բուժառու տեղափոխվել է ՀՀ, ևս 17 բուժառու բուժումն ավարտել է և կվերադառնա

«Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից 15 բուժառու տեղափոխվել է ՀՀ, ևս 17 բուժառու բուժումն ավարտել է և կվերադառնա

Այսօր՝ հուլիսի 5-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 17 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026